Հնդկաստանում ծնողները վաճառել են դստերը ավագ երեխայի բուժման ծախսերը վճարելու համար

12:29   27 Փետրվար 2021    161

Հնդկաստանում ծնողները վաճառել են իրենց 12-ամյա դստերը՝ իրենց ավագ երեխայի բուժման ծախսերը վճարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է The Times of India-ն:

Ընտանիքը երեխային տվել է 46-ամյա հարևանին 10 հազար ռուպիի դիմաց (71 800 ՀՀ դրամ): Նշվում է, որ տղամարդը վաղուց էր ցանկանում ամուսնանալ աղջկա հետ:

Հարսանեկան արարողությունից անմիջապես հետո տղամարդը նորաթուխ կնոջը տարել է իր հարազատների մոտ:

Նրա հարևանները դիմել են ոստիկանություն, քանի որ հաճախ էին լսում երեխայի ճչոցն ու լացը: Տղամարդու դեմ գործ է հարուցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները