Գանայում ավտոբուսների ճակատային բախման հետևանքով 16 մարդ է մահացել

12:35   27 Փետրվար 2021    174

Գանայի արևելքում առնվազն 16 մարդ է մահացել KIA Granbird երկու ավտոբուսների ճակատային բախման հետևանքով, հայտնում է MyJoy Online լրատվական պորտալը:

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ՝ Ասաֆո-Աքին քաղաքի տարածքում: Զոհերի թվում կա 13 տղամարդ և 3 կին: Մահացածներից բացի վիրավորվել է ևս մի քանի մարդ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Վթարի պատճառը, ըստ նախնական տվյալների, մայրուղու վտանգավոր հատվածում գտնվող ավտոբուսներից մեկի վարորդի անզգույշ վազանցումն էր:

Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառներն ու հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գանա  


Վերնագիրի այլ պիտակները