Ադրբեջանի դեսպանը պատմել է, թե երբ է սկսվել ղարաբաղյան հակամարտությունը

11:54   27 Փետրվար 2021    250

Վերջին ժամանակներում ռուսական մամուլում հնչեցվել են մեղադրանքներ այն մասին, որ առաջին ղարաբաղյան պատերազմը, իբր սկսվել է Սումգայիթի դեպքերից:

Այս մասին՝ Հրեական հանդուրժողականության կենտրոնում Խոջալուի ողբերգության 29-րդ տարելիցինին նվիրված միջոցառման ժամանակ ասել է՝ Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն, հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Վեստնիկ Կավկազա»-ին:

Դիվանագետի խոսքով՝ առաջին արյունը թափվել է ոչ թե Սումգայիթում, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ. Դեռ 1988 թ. փետրվարին Ասկերանի շրջանում սպանվեց երկու երիտասարդ ադրբեջանցի:Հայաստանից ադրբեջանական բնակչության վրա ճնշումը ավելանում էր: Փակվում էին ադրբեջանական դպրոցները, ադրբեջանցիներին զանգվածաբար ազատում էին աշխատանքից: Նրանց չէին ընդունում հիվանդանոցներում, նրանք սպառնալիքներ էին լսում փողոցներում և հասարակական վայրերում»:

Փոլադ Բյուլբյուլ օղլուն պատմել է նաև, որ 1983 թ. ապրիլին «ցեղասպանության» օրը նշող հայ ծայրահեղականները ջարդ են կազմակերպել Զանգիբասարում (ներկայիս Մասիսի շրջան) ՝ հարսանիքի ժամանակ հարձակվելով ադրբեջանցիների՝ Գաֆարովների ընտանիքի վրա, սպանել են չորս հոգու և վիրավորել տասնյակ մարդկանց: Բայց չնայած բազմաթիվ բողոքներին ու կոչերին, տեղի ոստիկանությունն ու վարչակազմը որևէ կերպ չեն արձագանքել դրանց: Նույնիսկ միութենական իշխանությունների հետ կապվելուց հետո, քրեական գործեր այդպես էլ չեն հարուցվել:

«Խորհրդային Միության ղեկավարությունը՝ Գորբաչովի գլխավորությամբ, ձևացրել է, թե ոչինչ տեղի չի ունենում: Ադրբեջանցիների բոլոր բողոքները միութենական կենտրոն մնացին անպատասխան կամ տրվեցին ձևական պատասխաններ: 1988 թ. հունվարին Հայաստանից, վիրավորված, ուժասպառ, վախեցած հազարավոր ադրբեջանցի փախստականները սկսել են ժամանել Բաքու: Եվ ընդհանուր առմամբ, ավելի քան 250 հազար ադրբեջանցի վտարվել է Հայաստանի տարածքից», - հիշեցրել է ադրբեջանցի դիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները