Aston Martin DBX քրոսովերը կստանա Mercedes-AMG հիբրիդի շարժիչը

13:10   27 Փետրվար 2021    218

Առաջիկա մի քանի տարվա ընթացքում Aston Martin DBX քրոսովերը կավելանա եւս երեք նոր տարբերակով, որոնցից մեկը կլինի ցանցից լիցքավորված հիբրիդը:

Այդ մեքենան, ըստ ամենայնի, կստանա 63e եւ 73e ինդեքսով Mercedes-AMG դեռեւս չներկայացված մոդելների ուժային կառուցվածքը, գրում է Մոտոր-ը:

Ներկայում բրիտանական մակնիշի առաջին քրոսովերը չի առաջարկում ուժային սարքավորման ընտրություն: Երկու տուրբոկոմպրեսորներով 4-լիտրանի V8 Mercedes-AMG-ն այլընտրանք չունի եւ համադրվում է 9 աստիճան ունեցող դասական ավտոմատ փոխանցման տուփով: Սակայն առաջիկա տարիներին այն կունենա եւս առնվազն երեք տարբերակ, որոնցից մեկը կլիցքավորվի ցանցից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա նշել է Aston Martin-ի գլխավոր տնօրեն Տոբիաս Մյորսը Autocar-ին տված հարցազրույցում: Նա հայտարարել է երկու մոդիֆիկացիների մասին, որոնք շուկայում կհայտնվեն 2021 թվականի երրորդ եռամսյակում եւ 2022 թվականի երկրորդ եռամսյակում: DBX PHEV քրոսովերը կստանա 63e и 73e ինդեքսներով Mercedes-AMG-ի ուժային սարքավորումը (V8 4.0 + էլեկտրական շարժիչ), կներկայացվի 2024 թվականին: Ամենագնացը բավականին կհզորանա, կստանա շուրջ 700 ձիաուժ, եւ կառաջարկի «էլեկտրաքարշակով ընթացքի զգալի պաշար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Aston-Martin  


Վերնագիրի այլ պիտակները