Կալիֆոռնիայում տղամարդը վեճից հետո փորձել է լողափում ողջ-ողջ թաղել իր տիկնոջը

13:34   27 Փետրվար 2021    181

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն նրա՝ ծանր վնասվածք ստացած տիկնոջ՝ 911 ահազանգից հետո, որը հայտնել է, որ իր ամուսինը փորձել է սպանել նրան՝ նետելով ջուրը, այնուհետեւ փորձելով ողջ-ողջ թաղել, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ոստիկանությանը, որտեղ համարում են, որ զույգի միջեւ վեճը բռնկվել է երեկոյան լողաձում, երբ կասկածյալը սկսել է հարձակվել իր տիկնոջ վրա:

Կնոջը ջուրը նետելու անհաջող փորձից հետո կասկածյալը փորձել է ողջ-ողջ թաղել նրան լողափում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինը կարողացել է վազել դեպի ճանապարհը, որտեղ նրան հայտնաբերել է անցորդն ու օգնել զանգահարել ոստիկանություն:

Նա հոսպիտալացվել է, իսկ իր 23-ամյա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ծանր մարմնական վնասվածքներ հասցրած հարձակման, կենցաղային հողի վրա բռնության եւ այլն իրավախախտումների համար, հայտնել են ոստիկանությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները