Իլհամ Ալիև. Մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք

22:22   26 Փետրվար 2021    141

Մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ տեղացի և օտարերկրյա ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի շրջանակներում մասնավորապես ասել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք ադրբեջանական և հայ ժողովովուրդների հետագա համագոյատևման մասին հստակ պատկերացում ունենք։ Ես այդ մասին բազմիցս ասել եմ նաև պատերազմի ժամանակահատվածում։

Ցավոք, պատերազմի ժամանակ մենք նման բան չենք լսել Հայաստանի ղեկավարությունից։ Ընդհակառակը, հնչել են լիովին անբարյացակամության, ատելության հայտարարություններ։ Իսկ ես ասել եմ, որ մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք։ Հայերը մեր քաղաքացիներ են։ Ադրբեջանում ապրում են հազարավոր հայեր։Պատերազմի ժամանակ հայ գերիների նկատմամբ մեր վերաբերմունքը ևս մեկ անգամ դա հաստատել է։ Ես ձեզ մի օրինակ կբերեմ։ Ազատագրված գյուղերից մեկում մնացել էր երկու միայնակ մեծահասակ մարդ։ Այսինքն «հերոսական» հայ զինվորները փախել էին՝ այնտեղ թողնելով այդ կնոջը և տղամարդուն։ Նրանք շատ զառամյալ հասակում էին։ Մենք նրանց բերեցինք, տեղավորեցինք հիվանդանոցում։ Այնուհետև կապվել ենք հայկական կողմի հետ, ասել ենք, որ ուզում ենք նրանց փոխանցել պետական սահմանի վրա։ Երբ մենք նրանց բերեցինք պետական սահման, նրանք ծեր կնոջը ընդունեցին, իսկ ծերունուն չվերցրին։ Ասել են, որ նա արդեն հիվանդ է։ Մենք նրան խնամելու հնարավորություն չունենք։ Նա մերձավորներ չունի, եթե մենք նրան ըդունենք, ապա ո՞վ կխնամի նրան։ Տեսեք, ինչ աստիճանի բարոյազրկություն։ Որքան էլ մենք փորձեցինք՝ Կարմիր Խաչը վկա է դրան, մենք դա արել ենք Կարմիր Խաչի մասնակցությամբ՝ նրանք հրաժարվեցին ծերունուն ընդունել։ Այդ ալևոր տղամարդը մնաց մեզ մոտ։ Կարմիր Խաչը մեր օգնությամբ նրան տեղավորեց հիվանդանոցում։ Չնայած բոլոր ջանքերին, որոշ ժամանակ անց նա մահացավ։

Մենք ցուցաբերեցինք այդ հոգատարութունը։ Իսկ ինչպիսի՞ն եղավ նրանց պատասխանը։ Ուստի մենք այսօր ևս հայտարարում ենք, և ես, որպես նախագահ ասում եմ, որ մենք՝ հայ ժողովրդի հետ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ մյուս երկրներում համատեղ գոյատևման վաղեմի պատմություն ունենք։ Օրինակ, Վրաստանում կան այնպիսի գյուղեր, որտեղ ադրբեջանցիները և հայերը ապրում են միասին։ Նրանց միջև չկան ոչ մի տարաձայնություն։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Եվրոպայում։ Մեր դիրքորոշումը այսպիսին է։ Սակայն սա միակողմանի հարց չէ։ Հայ ժողովուրդը պետք է նույնպես պատրաստ լինի դրան։ Սակայն, ցավոք, հայ ժողովրդի ուղեղը այնքան են թմրեցրել, որ հարկավոր է մեծ ջանքեր ներդնել, որպեսզի նրանք ազատվեն այդ հիվանդությունից»,- ասել է պետության ղեկավարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները