Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

13:59   27 Փետրվար 2021    204

Ամերիկացի ներդրող, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում Է Bloomberg-ը։

90-ամյա գործարարը պատվաստվել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համագործակցությամբ ստեղծված պատվաստանյութով։ Նա ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բիզնես մագնատի վաղեմի գործընկեր և Berkshire Hathaway-ի փոխնախագահ 97-ամյա Չարլի Մանգերը նույնպես ստացել է Pfizer-ի երկու չափաբաժին։ Գործակալության տվյալներով՝ գործարարների պատվաստման ընթացքը բարեհաջող է եղել։

Ինչպես սպասվում է, այսօր՝ փետրվարի 27-ին, Բաֆեթը տարեկան ուղերձով կդիմի ներդրողներին, որի ընթացքում նա սովորաբար աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուորեն-Բաֆեթ  


Վերնագիրի այլ պիտակները