Մոտ ժամանակներում կսկսվի դեպի Գուբադլի ճանապարհի շինարարությունը. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

12:55   27 Փետրվար 2021    384

Առաջիկայում երկրորդ նախագիծը՝ 3500 մ բարձրության վրա գտնվող Մուրովդաղի լեռնաշղթայից դեպի Քելբաջար ճանապարհի կառուցումն է: Քանի որ այդ տարածքում ձմեռը խիստ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին AzTV հեռուստաալիքի «Evimizdə» («Մեր տանը») հաղորդման եթերում ասել է՝ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի քարտուղար Անար Նաջաֆլին:

Նրա խոսքով, ներկայումս այս տարածքում նախագծային աշխատանքներ են իրականացվել:

«Շատ դժվար է բարձրանալ և իջնել Մուրովդաղի լեռնաշղթայից: Նախատեսվում է դրա տակ կառուցել 10-12 կմ երկարությամբ թունել, որպեսզի ճանապարհն ավելի կարճ լինի: Մենք մտածում ենք թուրքական ընկերություններին ներգրավել այս նախագծին:

Նախագծվում է նաև Գուբադլի-Լաչին ճանապարհը: Ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, այս մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ», - նշել է Ա.Նաջաֆլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուբադլի  


Վերնագիրի այլ պիտակները