Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Ներկայացուցիչների պալատի (օրինական ընտրված խորհրդարանի) հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորաբար, նշված է, որ խոսնակ Աքիլա Սալեհը որոշում է ընդունել հատուկ նիստ գումարելու մասին՝ մարտի 8-ին Սիրտում ընտրված վարչապետի նոր կառավարությանը վստահություն հայտնելու համար: Ընդ որում՝ նա նշել է, որ նիստը կկայանա, եթե «5+5» ձեւաչափով ռազմական կոմիտեն երաշխավորի դրա անցկացման անվտանգությունը: Հակառակ դեպքում նիստը կանցկացվի Թոբրուքում նույն օրը: Սալեհը զինվորականներին կոչ է արել իր ուղերձին պաշտոնական պատասխան տալ:
Դբեյբան հինգշաբթի խորհրդարանին է փոխանցել իր կառավարության նախարարների պաշտոնների հավակնորդների ցուցակը:
Փետրվարի 5-ին Շվեյցարիայում կայացած Լիբիական քաղաքական երկխոսության համաժողովում ընտրված վարչապետին 21 օր ժամանակ էր տրվել կառավարությունը կազմավորելու համար, որի կազմը նա պետք է խորհրդարանին ներկայացներ մինչեւ փետրվարի 26-ը: Պատգամավորները նաեւ պետք է հավանություն տան ընտրված Նախագահական խորհրդին: Հաստատման այս բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչեւ մարտի 21-ը: Եթե խորհրդարանը չկարողանա կառավարությանը վստահություն հայտնել, այդ հարցը փոխանցվելու է երկխոսության մասնակիցներին:
Անցումային մարմինների գլխավոր խնդիրն է լինելու ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ին Լիբիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, բայց մինչ դա պետք է նաեւ անցկացվի նոր սահմանադրության նախագծի հանրաքվե:
Լիբիայի ժամանակավոր կառավարությունը պետք է ներառի երկրի բոլոր նահանգների ներկայացուցիչներին, հայտարարել է Սալեհը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Լիբիա