Սիրիայում իրանամետ խմբավորումների ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածներն ագրեսիա են և խախտում են այդ երկրի տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆ

16:17   27 Փետրվար 2021    186

Սիրիայի տարածքում իրանամետ խմբավորումների ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներն ագրեսիա են և խախտում են այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Այս մասին ուրբաթ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում է ТАСС-ը:

«Այս հարձակումը չդադարող ագրեսիայի շարունակությունն է… Սիրիայի տարածքի նկատմամբ»,- նշվում է Իրանի արտաքինքաղաքական գերատեսչության հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ նոր կառավարության այս գործողությունը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է:

Իր խոսքով՝ «դա տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ ԱՄՆ զինված ուժերը երկար տարիներ ապօրինի գտնվում են Սիրիայում, գրավել են այս երկրի տարածքները և շահագործում են սիրիական ժողովրդին պատկանող բնական պաշարները, այդ թվում ՝ նավթը: «Սիրիայում ապօրինի տեղակայված ամերիկյան հենակետերում ահաբեկչական խմբավորումներ են մարզվում»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները