Նիգերիայում գրոհայինները դպրոցից մոտ 300 աղջիկ են առևանգել

17:10   27 Փետրվար 2021    178

Նիգերիայի հյուսիսարևմտյան Զամֆարա նահանգում գրոհայինները հարձակվել են դպրոցի վրա և մոտ 300 աշակերտուհու առևանգել, հայտնհում է Վզգլյադը:

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը: Սկզբում տասնյակ գորհայիններ հարձակվել են դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմակետի վրա, այնուհետև ներխուժել կրթական հաստատության հանրակացարան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ականատեսների խոսքով` գրոհայիններից ոմանք եղել են անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով:

Ավելի վաղ` փետրվարի 17-ին, Նիգերիայի մեկ այլ հատվածում գրոհայիններն առևանգել էին գիշերօթիկ դպրոցի ավելի քան 280 սանի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները