AstraZeneca-ն կմշակի նոր սերնդի հակակորոնավիրուսային պատվաստանյութ, որը կօգնի պայքարել հիվանդության նոր շտամների դեմ

18:35   27 Փետրվար 2021    230

AstraZeneca դեղագործական ընկերությունը և Օքսֆորդի համալսարանը ցանկանում են մինչև աշուն մշակել նոր սերնդի հակակորոնավիրուսային պատվաստանյութ, որը կարող է օգնել պայքարել վարակի նոր շտամների դեմ:

«Մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան անել մինչև աշուն, այսինքն`այս տարի»,- ճեպազրույցում ասել է ընկերության Միացյալ Թագավորության մասնաճյուղի գործադիր տնօրեն Մենե Պանգալոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ այս ժամանակացույցում ներառվել են լաբորատոր աշխատանքի և կլինիկական ուսումնասիրությունների ժամկետները, որոնք անհրաժեշտ են նոր դեղամիջոցներ փորձարկելու համար:

«Երբ մենք ունենանք հաջորդ տարբերակը, բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»,- շեշտել է Պանգալոսը:

Իր հերթին, Օքսֆորդի պատվաստանյութերի խմբի տնօրեն Էնդրյու Փոլարդն այն կարծիքին է, որ նոր սերնդի պատվաստանյութը արդյունավետ կգործի COVID-19 «բրիտանական» տարբերակի դեմ, որն արդեն տարածում է գտել ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները