Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 81 դեպք

18:37   27 Փետրվար 2021    162

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 81 քաղաքացի:

Կորոնավիրուսից մահացության ընդհանուր դեպքերի թիվը հասել է 59980-ի: «Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19– ով վարակման շուրջ 7975 նոր դեպք: Նրանցից 418-ը հոսպիտալացվել են»,-ասել է խոսնակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ապաքինվել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 1 մլն 386 հազար 534 մարդ: Վարակված մոտ 3729 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները