Չեխիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժը

19:24   27 Փետրվար 2021    175

Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված մարտի 1-ից ժամանակավոր կսահմանափակվի բնակչության տեղաշարժը:

«Մենք որոշել ենք երկուշաբթի օրվանից սկսած երեք շաբաթ արգելել մեր քաղաքացիներին լքել այն շրջանները, որտեղ բնակվում են: Բացառությունները հնարավոր են միայն աշխատանքի գնալու, մտերիմներին օգնություն ցուցաբերելու, պետական հաստատություններ ու բժշկի այցելելու դեպքերում»,- հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բնակության շրջանը լքելու դեպքում քաղաքացիները պետք է ունենան հիմնավորող համապատասխան փաստաթուղթ:

Ավելի վաղ Չեխիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով որոշել էին երկրում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև մարտի 28-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները