Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է սառցադաշտից

19:37   27 Փետրվար 2021    143

Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է Բրանթ սառցադաշտից:

Այսբերգի պոկվելը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերին խութում գոյացած խոշոր ճեղքվածքի պատճառով, որն անընդհատ լայնացել է, մինչեւ ուրբաթ առավոտյան (փետրվարի 26-ին) սառցաբեկորը վերջապես պոկվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճեղքվածը, որը հայտնի է նաեւ որպես «Հյուսիսային անջատում», արդեն երրորդն է, որը վերջին տասնամյակում ակտիվորեն բաժանվում է Բրանթի սառցադաշտից, ուստի Բրիտանական անտարկտիկական ծառայության գիտնականները դրան սպասում էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները