Միաեղջյուրի հագուստով երեխաները հարձակվել են ոսկերչական խանութի վրա. «կողոպուտը», պարզվել է, բեմադրություն է

19:41   27 Փետրվար 2021    158

Միաեղջյուրի զգեստներով երեխաներին, ովքեր Յուժնո-Սախալինսկում կոտրել են ոսկերչական խանութի ցուցափեղկը, վարձել են հենց սեփականատերերը՝ դա բեմադրություն է եղել, հայտնում է Սախալինի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Թանկարժեք զարդերի բուտիկ ներխուժած «միաեղջյուր երեխաների» մասին Instagram-ում հայտնել է խանութի տիրուհին: Վերջինիս խոսքով՝ նրանք ներխուժել են խանութ, մուրճով հարվածել ցուցափեղկին ու թաքնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինը ենթադրել է, որ նրանք, դա գրազով են արել կամ կատակի համար, քանի որ խանութից ոչինչ չի կորել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները