Գերմանիայի նախկին ռազմական կցորդը հայտնել է Արեւմուտքի կողմից ՌԴ-ում «ռեժիմի փոփոխության» նախապատրաստման մասին

20:07   27 Փետրվար 2021    161

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը իր գրառմամբ վերապատմել է Ռուսաստանում Գերմանիայի նախկին ռազմական կցորդ Շիլի հոդվածի բովանդակությունը, որը փետրվարին լույս է տեսել WeltTrends ձախ պահպանողական ամսագրում, որը տպագիր է թողարկվում:

Հոդվածը նվիրված է «ռեժիմը փոխելու» նպատակով Ռուսաստանի վրա արեւմտյան երկրների ազդելու փորձերին, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շիլը նշում է, որ այս քաղաքականության հիմնական ջատագովը Մեծ Բրիտանիան է, եւ լռում է այդ գործընթացում Գերմանիայի դերակատարման մասին: Իսկ Բրիտանիայում Ռուսաստանի վրա զայրացած են այն պատճառով, որ նա, չնայած ԽՍՀՄ կործանմանը, շարունակում է մնալ աշխարհում տարածքով ամենախոշոր պետությունը՝ ի տարբերություն նախկին մեծագույն ծովային տերության: Մտադիր են ՌԴ-ում գործընթաց գործարկել, որը նման է 2013-2014 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցածին: Եվ արդեն ձեռնարկվել են որոշ ջանքեր: Ամեն ինչ արվում է ամբողջ թափով, եւ Արեւմուտքում ոմանք արդեն կարծում են, որ հաջողության կհասնեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները