Կոնգրեսում կասկածի տակ են դնում Սիրիայում ԱՄՆ ավիահարվածների նպատակահարմարությունը

20:21   27 Փետրվար 2021    178

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Իլհան Օմարը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է առանց Կոնգրեսի հաստատման Սիրիային մեկ օր շուտ օդային հարվածների հասցնելու Սպիտակ տան «իրավաբանական հիմնավորումը»:

«Մենք Կոնգրեսում վերահսկում ենք պատերազմի ընթացքը, եւ մեզ դեռ չեն տեղեկացրել, եւ մենք Սիրիայում պատերազմի թույլտություն չենք տվել»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Օմարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օմարը ռեթվիթ է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրառումը, որը մի ժամանակ կասկածի տակ էր դրել «ինքնիշխան» երկրին օդային հարվածներ հասցնելու Դոնալդ Թրամփի վարչակազմի «օրինական լիազորությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները