Շվեյցարիացին վիճակախաղում շահել է 210 միլիոն եվրո

21:28   27 Փետրվար 2021    178

Շվեյցարացին վիճակախաղում շահել է ռեկորդային գումար՝ 210 միլիոն եվրոյի ջեքփոթ:

Խաղացողի հաջողությունն ապահովել է Euromillions վիճակախաղը: Մասնագետները նրա հաջողության շանսերը գնահատել են 1-ը 139 միլիոնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվրոպական վիճակախաղի նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին: Ֆրանսիացի խաղացողը հարստացել է 200 միլիոն եվրոյով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները