Գերմանիայի Ձախ կուսակցության պատմության մեջ կանայք առաջին անգամ համանախագահներ են դարձել

22:02   27 Փետրվար 2021    189

Գերմանիայի Ձախ կուսակցության պատմության մեջ երկու կանայք առաջին անգամ համանախագահներ են դարձել: Յանինա Վիսլերը եւ Սյուզան Հենիգ-Վելզովը այս պաշտոնում ընտրվել են փետրվարի 27-ին կայացած առցանց համագումարի ժամանակ: Համացանցային ընտրությունների արդյունքները, ըստ կուսակցության կանոնների, պետք է հաստատվեն փոստով քվեարկության միջոցով:

39-ամյա Վիսլերը, ով գլխավորում է Հեսսենի շրջանում «ձախերի» խմբակցությունը, ստացել է ձայների 84,2 տոկոսը: Թյուրինգյան խորհրդարանական խմբակցության նախագահ, 43-ամյա Հենիգ-Վելզովը հավաքել է ձայների 70,5 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ի տարբերություն Վիսլերի, նա ունեցել է երկու մրցակից: Այսպիսով, նրանք կդառնան Կատյա Քիպինգի եւ Բերնդ Ռիքսինգերի իրավահաջորդները, ովքեր ղեկավարել են կուսակցությունը գրեթե ինը տարի եւ հրաժարվել են նորից առաջադրվել:

Ելույթ ունենալով պատվիրակների առջեւ՝ Վիսլերը եւ Հենիգ-Վելզովը, որպես իրենց ծրագրի առաջնահերթություններ, նշել են սոցիալական անհավասարության դեմ պայքարը եւ կուսակցության անդամների միասնությունը իրենց դիրքորոշումը պաշտպանելու գործում: Վիսլերն իր խոսքում մատնանշել է հասարակության պառակտումը, որն ուժեղացել է համավարակի ֆոնին:

Մինչ շատ մարդիկ լոքդաունների պատճառով հայտնվել են աղետալի վիճակում, երկրում միլիոնատերերի թիվը շարունակում է աճել, ընդգծել է նա: «Մենք երբեք չենք համակերպվի այս իրավիճակի հետ»,- հետագայում նշել է քաղաքական գործիչը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները