Քանյե Ուեսթն իր նախընտրական քարոզարշավի վրա 12 միլիոն դոլար է ծախսել

22:42   27 Փետրվար 2021    175

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որ առաջադրվել էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, նախընտրական քաչոզարշավի վրա ծախսել է ավելի քան 12 միլիոն դոլար սեփական միջոցներից:

Ընդհանուր առմամբ, քարոզարշավի վրա ծախսվել է 13,2 միլիոն դոլար, 12,5 դոլարը ներդրել է ինքը՝ թեկնածուն: 7.5 միլիոն դոլարը բաժին է ընկել տարբեր նահանգների քվեաթերթիկներում ռեփերի անունը ընդգրկելւո համար անհրաժեշտ վճարներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, 210,000 ԱՄՆ դոլար ծախսվել է գովազդի համար, որը կոչ էր անում քվեարկել Ուեսթի օգտին New York Times- ում:

Սակայն ռեփերի օգտին քվեարկել է ընդամենը 66 հազար ընտրող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները