Ադրբեջանի Լաչինի շրջանում գտնվող ալբանա-ուդինական տաճարում տեղի ունեցավ երկրորդ պատարագը

12:48   01 Մարտ 2021    701

Ադրբեջանի Լաչինի շրջանում գտնվող ալբանա-ուդինական Աղողլան տաճարում տեղի ունեցավ հերթական պատարագը երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին ասել է ալբանա-ուդինական քրիստոնեական համայնքի փոխղեկավար Ռաֆիկ Դանակարին:

«Երբ բնակչությունն այստեղ ապրի, Աղողլանը կգործի, իսկ առայժմ կոնսերվացվում է: Մենք կփորձենք ավելի հաճախ գալ և այցելել Լեռնային Ղարաբաղի վանքերը», - ասել է Դանակարին:

Համայնքի ղեկավարի տեղակալը նշել է, որ Ադրբեջանը մուլտիկուլտուրալ երկիր է, պետությունը կվերականգնի բոլոր սրբավայրերը:

«Վերականգնման ծրագրեր կան, մեր նախագահը խոսել է այդ մասին, բոլոր գյուղերը կվերականգնվեն», - հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները