Վրաստանը վերականգնել է Ադրբեջանի հետ օդային կապը

12:33   01 Մարտ 2021    301

Այսօրվանից Վրաստանի օդային տարածքը բաց է Ադրբեջանից ուղիղ թռիչքների համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, հարևան երկիր ուղևորվող Ադրբեջանի քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

Այս կարգը տարածվում է նաև այն քաղաքացիների վրա, ովքեր Վրաստանի տարածքը կօգտագործեն տարանցման նպատակով:

Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր Վրաստանում կմնան ավելի քան երեք օր, ստիպված կլինեն իրենց հաշվին կորոնավիրուսի թեստ հանձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները