Ադրբեջանը Հայաստանից պահանջում է պահպանել հրադադարը

15:19   01 Մարտ 2021    439

Թուրքական «Anadolu» գործակալության իսպանալեզու տարբերակը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղացի և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար փետրվարի 26-ի մամուլի ասուլիսի մասին հոդվածը։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի պետության ղեկավարը Հայաստանում քաղաքական ճգնաժամը անվանել է՝ Երևանի օկուպացիոն քաղաքականության հետևանքը։

Մամլուլիասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հակամարտության հետագա սրումը կանխելու համար պետք է պահապանի՝ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հույս ունեմ, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը կիրագործվի։ Հակառակ դեպքում այդ երկիրը կհայտնվի էլ ավելի ծանր վիճակում։ Հայաստանը այնքան էլ մեծ ընտրություն չունի։ Նրանք պետք է հաշտվեն և հաշվի նստեն նոր իրողությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

«Այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները զգալի չափով խարխլում են երկրի պետականության հիմքերը։ Դրա մեղավորներ են հանդիսանում՝ Հայաստասնի նախկին և ներկա ղեկավարները։ Որովհետև քսան տարվա ընթացքում Քոչարյան-Սարգսյան խունտան փաստորեն Հայաստանը տարել է դեպի անդունդ և հասցրել է ճգնաժամային իրավիճակի»,- նշել է պետության ղեկավարը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանում ներկա քաղաքական ճգնաժամը հանդիսանում է՝ այդ երկրի օկուպացիոն քաղաքականության հետևանքը։

«Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի տնտեսապես ջախջախել և մեկուսացնել Հայաստանը։ Ես ասել եմ, որ եթե այդ երկիրը մեր հողերից դուրս բերի իր զինված ուժերը, ապա տարածաշրջանում կարող է սկսվել համագործակցություն, և մեր քաղաքականության մեջ կարող են փոփոխություններ տեղի ունենալ։ Եթե ժամանակին լսեին, ապա այսօր նրանք չէին հայտնվի նման խայտառակ վիճակում»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հոդվածում մեջբերվում են նաև՝ հակամարտության պատմության և 44-օրյա Հայրենական պատերազմի մասին օբյեկտիվ փաստեր, ինչպես նաև նշվում է, որ չնայած նոյեմբերի 10-ի հայտարարությանը՝ Հայաստանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը։

«Հայաստանը երբեք չի գտնվել նման ողբալի վիճակում։ Ամեն ինչում մեղավոր են նրանց ղեկավարները։ Ե՛վ 20 տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյան-Սարգսյան խունտան, և՛ նրանից հետո եկած իշխանությունը»,- Բաքվի Ռամանա ավանում՝ շեհիդների ընտանիքների և հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Իհամ Ալիևը։

«Բայց չգիտես ինչու, ժողովրդավարություն քարոզող որոշ ՈԿԿ-ները և կառավարությունները աչք են փակում դրա վրա: Ինչպես է ստացվում, որ Հայաստանում ընդիմանությունը ամեն օր ճնշվում է, ոչնչացվում է, ձերբակալվում և սպանվում է, բայց ոչ ոք դրան չի արձագանքում։ Սա ինչի՞ մասին է խոսում»,- ասել է պետության ղեկավարը։

«Այս 30-ամյա պատմությունը ևս մեկ անգամ արտացոլում է այն, որ մենք հաղթանակ ենք տարել ոչ միայն Հայաստանի նկատմամբ։ Կազմակերպված և ազդեցիկ շրջանակները միավորվել էին մեր դեմ և ուզում էին մեր հողերը ընդմիշտ պահել օկուպացիայի տակ։ Հայաստանը եղել է սոսկ գործիք, միջոց։ Մենք ոչնչացրինք այդ նենք քաղաքականությունը և վերականգնեցինք արդարությունը»,- եզրափակել է նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները