Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

16:33   01 Մարտ 2021    470

Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս անգամ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիբեռանվտանգության ոլորտում:

Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները