Իրանի ԱԳՆ փոխղեկավար. Ադրբեջանը մեզ համար շատ նշանակալից երկիր է

16:41   01 Մարտ 2021    576

«Ադրբեջանը շատ նշանակալից երկիր է հանդիսանում Իրանի համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Իրանի Կում քաղաքում անցկացված՝ Ղարաբաղին նվիրված միջազգային խորհրդաժողովում հայտարարել է՝ Իրանի փոխարտգործնախարար Սեյիդ Աբբաս Արագչին:

Նրա խոսքով, ներկայումս ադրբեջանա-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, քայլեր են ձեռնարկվում դրանք խորացնելու ուղղությամբ: Փոխնախարարը նշել է, որ երկու երկրների միջև իրականացվել են և իրականացվում են համատեղ ծրագրեր տարբեր ոլորտներում. «Բժշկական տուրիզմը և փոխայցելությունները կարող են դրա օրինակ լինել»:

Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր՝ Իրանը հանդես է եկել Ադրբեջանի տարածքների ապաօկուպացմանն աջակցելու օգտին. «Իրանը միշտ դեմ է եղել ադրբեջանական տարածքների օկուպացմանը: Դրա վառ օրինակն է հանդիսանում՝ Խուդաֆերինի ամբարտակի կառուցման հետ կապված Ադրբեջանի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները