ԱՄՆ-ում խոսել են երկրում COVID-19- ի դեմ երեխաների և դեռահասների պատվաստման մասին

18:02   01 Մարտ 2021    126

Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին խոսել է դեռահասների և երեխաների շրջանում կորոավիրուսի դեմ պատվաստման ժամկետների մասին:

Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Նա նշել է, որ ավագ դպրոցի աշակերտների պատվաստումները կարող են սկսվել արդեն 2021 թվականի աշնանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, տարրական դասարանների աշակերտների պատվաստումը կսկսվի ոչ շուտ, քան 2022 թվականի սկզբից:

«Եթե իրատեսորեն կանխատեսենք, երբ բավարար տվյալներ ստանանք, որպեսզի ասենք, որ կրտսեր դպրոցականներին կարելի է պատվաստել, ապա կարծում եմ, որ դա կլինի ամենաշուտը տարվա վերջին», – ընդգծել է Ֆաուչին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները