ԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններ

18:43   01 Մարտ 2021    104

Երկրագնդի բնակչության 10%-ից էլ պակասն է մշակել կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, պատվաստումը կոլեկտիվ դիմադրողականության հասնելու միակ միջոցն է, հայտարարել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը:

Կազմակերպության Twitter-ով հեռարձակված հարցազրույցում Սվամինաթանը նշել է, որ ԱՀԿ-ն վերահսկում է հետազոտությունների ընթացքին, որոնք վերլուծում են վարակի օջախներն աշխարհի որոշ քաղաքներում: Չնայած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երբեմն քաղաքի բնակչության առնվազն կեսն ունի կորոնավիրուսի հակամարմիններ, դա թույլ չի տալիս խոսել կոլեկտիվ դիմադրողականության ձեռքբերման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՀԿ-ն վերահսկում է այդ համավարակաբանական ուսումնասիրությունները, վերջին հաշվարկով, դրանք մոտ 500-ն են: Եվ եթե դրանք միասին դիտարկենք, ապա պարզ է դառնում, որ աշխարհի բնակչության 10%-ից էլ պակասն այս վիրուսի դեմ հակամարմիններ ունի», - ասել է Սվամինաթանը:

«Իհարկե, որոշ տեղերում, օրինակ, խիտ բնակեցված քաղաքային տարածքներում կան օջախներ, որոնցում բնակչության 50-60%-ը ենթարկվել են վիրուսի ազդեցությանը և ունեն հակամարմիններ: Այնուամենայնիվ, դրանից չի հետևում, որ ամբողջ քաղաքը, մարզը, նահանգը կամ երկիրը ձեռք են բերել կոլեկտիվ դիմադրողականութուն», - ասել է փորձագետը՝ պարզաբանելով, որ երբ մարդիկ, որոնք նման վայրում հակամարմիններ չունեն, լքում են դրա սահմանները, նրանք դեռ վտանգված են:

Համաշխարհային մասշտաբով կոլեկտիվ դիմադրողականության հասնելու միակ միջոցը պատվաստումն է, ասել է Սվամինաթանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները