Իսպանիայում 95-ամյա կինը 1,5 միլիոն եվրո է կտակել բարի մատուցողին

19:59   01 Մարտ 2021    125

Իսպանական Վալյադոլիդ քաղաքում մի թոշակառու 1,5 միլիոն եվրո է կտակել այն բարի մատուցողին, որը պարբերաբար այցելում էր, հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով իսպանական Atresmedia կայքը:

Մատուցող Խուլիոն և 95-ամյա կինը ընկերական հարաբերություններ են ունեցել, հաշվի առնելով այն փաստը, որ տղան ամեն օր նախաճաշ էր մատուցում կնոջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, հարազատներից մեկը դատարանում վիճարկել է կտակը և ասել, որ Խուլիոն օգտագործել է կնոջ հիվանդությունը՝ փող ստանալու նպատակով:

Որպես փաստարկ՝ զարմուհին նշել է, որ կտակի փաստաթուղթը փոխելուց հետո իր մորաքույրը տեղափոխվել է ծերանոց, որտեղ նա նյարդային խանգարում է ունեցել ու անգործունակ ճանաչվել, որից հետո կինը մահացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները