GPT-2-ը մշակվել է Իլոն Մասկի OpenAI ընկերության կողմից, դա համակարգչային մոդել է, որը տեքստ է գեներացնում՝ զտելով համացանցում առկա տեղեկատվությունը: Նախկինում տեխնոլոգիան օգտագործվում էր պատմություններ և բանաստեղծություններ գրելու համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Պիես ստեղծելու գործընթացը սկսելու համար հետազոտողները ծրագրի մեջ մտցրել են հուշում՝ երկու նախադասության տեսքով երկխոսություն: Արհեստական բանականությունն այնուհետև հաշվի առնելով հուշման տվյալները ստեղծել է մինչև 1000 բառ լրացուցիչ տեքստ: Գիտնականները նշում են, որ երբեմն ստիպված էին միջամտել, երբ հայտնվում էին տրամաբանական կամ փաստացի անհամապատասխանություններ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ