Սարկոզին դատապարտվել է ազատազրկման

20:22   01 Մարտ 2021    119

Փարիզի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Նա դարձավ Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որ դատապարտվել է ազատազրկման:

Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի մեջ: Դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետաքննության համաձայն՝ 2014 թվականին իր փաստաբան Թիերի Էրզոգի միջոցով քաղաքական գործիչը խոստացել է օգնել վճռաբեկ դատարանի աշխատակցուհի Ջիլբերտ Ազիբերին Մոնակոյում պաշտոն ստանալու հարցում ՝ գաղտնալսման մասին տեղեկատվության դիմաց, որը դրվել էր նրա հեռախոսում որպես «Բեթանկուրի գործ»-ի քննության մաս: Դատախազությունը պահանջելէ Սարկոզիին դատապարտել չորս տարվա ազատազրկման, նրանցից երկուսը պայմանական փորձաշրջանով:

Նիստի ընթացքում Սարկոզին մերժել է իրեն առաջադրված մեղադրանքները՝ ասելով, որ ինքը երբեք կոպիտ կոռուպցիոն գործողություն չի կատարել և երբեք չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները