Ֆինլանդիան կրկին արտակարգ դրություն է հայտարարել համավարակի պատճառով

20:54   01 Մարտ 2021    233

Ֆինլանդիայի իշխանությունները վերականգնել են արտակարգ դրությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը:

«Արտակարգ դրությունը հայտարարվում է այն նույն հիմքով, ինչ եւ մեկ տարի առաջ»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կառավարությունը նաեւ ռեստորանները փակելու առաջարկ է ներկայացրել խորհրդարան, որը կվերաբերի համավարակի արագացման եւ կորոնավիրուսի տարածման փուլում գտնվող մարզերին: Այն վերանայելու համար մի քանի օր կպահանջվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները