Նիգերիուհի Նգոզի Օքոնջո Իվեալան ստանձնեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

21:37   01 Մարտ 2021    148

Նգոզի Օքոնջո Իվեալան (Նիգերիա) մարտի 1-ին ստանձնել 1 Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը:

Այդ պաշտոնը թափուր էր մնում 2020 թվականի օգոստոսի 31-ից, երբ այն մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը թողեց կազմակերպության նախկին ղեկավար Ռոբերտու Ազեվեդուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 1-ի առավոտյան ԱՀԿ-ի կենտրոնակայան ժամանելուց հետո Օքոնջո Իվեալան ՄԱԿ-ում լիազորագրված թղթակիցների ասոցիացիայի մամուլի միությանը հայտարարել է, որ «ամենաբարձր գերակայություններից մեկը» համարում է ձկնորսության սուբսիդիաների շուրջը բանակցությունների հաջող ավարտն» այնքան արագ, որքան դա հնարավոր է», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կարծում ենք, որ ձկան չափից դուրս որսը, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսությունն էական վնաս են հասցնում»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ այդ թեմայի շուրջը բանակցություններն ԱՀԿ-ում «վարվում են արդեն 20 տարի, եւ դա բավական է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները