Կանադայում առաջարկել են չօգտագործել Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութը 65 տարեկան և բարձր տարիքի մարդկանց համար

10:17   02 Մարտ 2021    123

Կանադայի Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեն խորհուրդ է տվել չօգտագործել բրոնա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութը 65 տարեկան և բարձր մարդկանց համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Կանադայի առողջապահության դեպարտամենտը:

Նշվում է, որ կոմիտեն խորհուրդ չի տալիս օգտագործել այս պատվաստանյութը 65 տարեկանից բարձր անձանց` տվյալ տարիքային խմբի համար դրա արդյունավետության վերաբերյալ տվյալ պահին սահմանափակ տեղեկատվության պատճառով:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ երկիրը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 20 միլիոն դոզա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները