«Նրանք համաձայնության եկան խորացնելու համագործակցությունը համավարակի հակազդման բնագավառում, այդ թվում հանրային առողջապահության հնարավորությունների ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և միգրացիոն քաղաքականության մշակման միջոցով: Գիտակցելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը՝ նրանք հավաստեցին իրենց կողմնակցությունը Կանադայի, Մեքսիկայի ևԱՄՆ-ի առևտրական համաձայնագրին (…):
Երկու ղեկավարները պայմանավորվեցին ամրապնդել մատակարարումների շղթաների կայունությունն ու անվտանգությունը, (…) (նրանք) նաև համաձայնվեցին վերականգնելու բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունն այդ նպատակներին հասնելու համար»,- ասված է փաստաթղթում: Բացի դրանից, երկու երկրների նախագահները նաև քննարկել են համագործակցությունն անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կոռուպցիայի հակազդման ոլորտներում, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության հարցերում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ