Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք. մահացել է 6 մարդ

11:11   02 Մարտ 2021    358

Հայաստանում մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172456 դեպքի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Հայաստանի ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 736590 վերջին մեկ օրում` 2951 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4700 պացիենտ. մեկ օրում ավելացել է 7-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 163738 անձ` վերջին մեկ օրում 227 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3200 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները