Պատերազմի մասնակիցները կապահովվեն բարձր տեխնոլոգիական պրոթեզներով

10:32   02 Մարտ 2021    308

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը սկսել է բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային պրոթեզներ տրամադրել երկրի տարածքային ամբողջականության համար մղվող պատերազմում վերջույթները կորցրած զինվորականներին: Նրանցից յուրաքանչյուրին կտրամադրվի ժամանակակից պրոթեզ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին ասել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը:

Նա նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում երկրի տարածքում հիմնանորոգվել, վերականգնվել և ժամանակակից սարքավորումներով համալրվել է վերականգնման 11 կենտրոններ:

Նախարարի խոսքով, 2021 թվականին նախատեսվում է բացել ևս չորս նման կենտրոն. «Նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ դրանցից մեկը բացվեց փետրվարի 25-ին` Շաղանի վերականգնողական պանսիոնատը, որն ամենամեծն է մեր երկրում: Ընդհանուր առմամբ՝ ստեղծված ներուժը թույլ է տալիս վերականգնողական ծառայություններ մատուցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 30 հազար անձանց»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահիլ-Բաբաև  


Վերնագիրի այլ պիտակները