SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկին հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը

13:47   02 Մարտ 2021    161

SpaceX տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը կրկին հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը, որը պետք է տիեզերք տեղափոխեր Starlink համացանցային արբանյակների ևս մեկ խմբաքանակ:

Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում, նշելով՝ հետաձգման պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եղանակային վատ պայմանների պատճառով, ինչպես նաև նախնական ստուգումներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով, Starlink արբանյակների արձակումը LC-39 գործարկման համալիրից նախատեսվում է երեքշաբթի՝ մարտի 2-ին, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 19.53-ին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ վերջին երկու օրերի ընթացքում հրթիռակրի արձակումն արդեն 2 անգամ հետաձգվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները