Վենետիկում ջրանցքները չափազանց ծանծաղել են

14:20   02 Մարտ 2021    110

Վենետիկում որոշ ջրանքներ գործնականում «չորացել» են մակընթացության պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Insider պարբերականը։ Մակընթացության հետեւանքով ջրանցքներում ջրի բարձրությունը նվազել է մինչեւ 48 սմ։ Փոքր ջրանցքներում գոնդոլաները հայտնվել են գործնականում ցամաքի վրա։ Անցանելի է դեռեւս Մեծ ջրանցքը, որը, սակայն, նույնպես ծանծաղել է նկատելիորեն։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ էլ տեղատվության հետեւանքով հեղեղվել էր Սան Մարկոյի հրապարակը, իսկ 2019 թվականին ջրի բարձրությունը Վենետիկում հասել էր 187 սմ-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները