Սումատրայում հրաբուխը 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել

14:43   02 Մարտ 2021    150

Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատարայի նահանգում, մարտի 2-ին շուրջ 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն եւ ծխի քուլաներ Է արտանետել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Ինդոնեզիայի Kompas հրատարակությունը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են մնալ խառնարանից 3 կիլոմետր հեռավորության վրա: Վերջին անգամ հրաբուխը նման ակտիվություն Է դրսեւորել 2020 թվականի օգոստոսին, այն ժամանակ նույնպես 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել:

Սինաբունգը 2 460 մետր բարձրությամբ գործող հրաբուխ Է: 2010 թվականին այն 400 տարվա ընթացքում առաջին անգամ մոխրի սյուն Է արտանետել: 2014 թվականին Սինաբունգի ժայթքումը հանգեցրել Է 16 մարդու մահվան, 2016 թվականին դրա ակտիվության հետեւանքով մահացել Է յոթ բնակիչ: Աշխարհում խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած Է 18 հազար կղզիներից, գտնվում Է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Ընդամենն այնտեղ կա ավելի քան 500 հրաբուխ, դրանցից 127-ը՝ գործող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սումատրա  


Վերնագիրի այլ պիտակները