Չինաստանը խորը ճգնաժամում գտնվող Լիբանանին հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 50 000 չափաբաժին կնվիրաբերի

15:04   02 Մարտ 2021    115

Չինաստանը պատրաստվում է իր տեղական Sinopharm հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 50 000 դեղաչափ նվիրաբերել Լիբանանին:

Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է Լիբանանում Չինաստանին դեսպանը, նշելով՝ ճգնաժամից տուժած երկիրը պայքարում է COVID-19 նոր բռնկման դեմ, որի հետևանքով մահացել է գրեթե 4700 մարդ, գրում է Al Arabiya-ն:

Հիշեցնենք՝ խորը ֆինանսական ճգնաժամում «թաղված» Լիբանանն անցյալ ամիս Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալուց հետո Համաշխարհային բանկի օգնությամբ գործարկել էր երկրում զանգվածային պատվաստումների նախագիծը:

Նշենք՝ հունվարին COVID-19-ի դեպքերի թռիչքային աճը կառավարությանը դրդել էր երկրում կիրառել երբևէ նախատեսված ամենախիստ սահմանափակումները:

Շատերն արդեն կառավարության առցանց ռեգիստրի միջոցով գրանցվել են իրենց պատվաստումները ստանալու համար: Այնուամենայնիվ, մտահոգությունները դեռևս շարունակվում են հիվանդության նոր ալիքի հավանականության վերաբերյալ:

Ըստ Worldometers-ի տվյալների, Լիբանանում համավարակից ի վեր՝ հայտնաբերվել է կորոնավիրուսի 376 938 դեպք, մահացել է 4743 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները