«Մենք ընդունում ենք թալիբների՝ որպես Աֆղանստանի քաղաքացիների իրավունքները: Եթե նրանք մտածում են Աֆղանստանի ժողովրդի մասին, եթե նրանք համոզված են, որ մարտնչում են հանուն Աֆղանստանի ժողովրդի, եւ որ իրենք ունեն նրա վստահությունը, ապա խնդրեմ, թող մասնակցեն ընտրություններին եւ տեսնեն՝ աֆղանստանցիներն արդյոք ցանկանո՞ւմ են ընդունել թալիբների տեսակետները, թե՞ ոչ: Ընտրությունները կդառնան մեր կամ թալիբների հանդեպ ժողովրդի վստահության չափորոշիչը»,- ասել է Աթմարը «Sputnik Աֆղանստանի» հետ հարցազրույցում:
Երկրի ԱԳ նախարարն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Քաբուլը թալիբների հետ բանակցություններում դեդլայներ չի սահմանում, քանի որ պաշտոնական պատվիրակությունները Աֆղանստանի ժողովրդի առաջ պարտավորություններ ունեն, եւ նա չի կարող հեռանալ բանակցային սեղանից:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աֆղանստան