Եվրամիությունը ՌԴ-ի դեմ նոր անհատական պատժամիջոցներ է կիրառել

20:25   02 Մարտ 2021    168

Եվրամիությունը կիրառել է նոր անհատական պատժամիջոցներ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են «բարձրաստիճան պաշտոնյաներին», այդ թվում ՝ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, Ռուսաստանի գվարդիայի պետ Վիկտոր Զոլոտովին և Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթն արդեն ընդունվել է և շուտով պաշտոնապես կհրապարակվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները