Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը

20:38   02 Մարտ 2021    147

Բրիտանացի ռեստավրատոր եւ արվեստաբան Ռոնալդ Մուրը հայտարարել է, որ Տիցիանի կորած աշխատանքը հայտնաբերել է Անգլիայի նահանգային ծխական եկեղեցիներից մեկում, որտեղ այն կախված էր ավելի քան մեկ դար:

Արվեստների պատմաբանի խոսքով` Վերածննդի դարաշրջանի կտավներից մեկը նա պատահաբար էր նկատել Սուրբ Միքայելի եւ բոլոր հրեշտակների տաճարում Լեդբերի քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնտեղ նա ժամանել էր «Խորհրդավոր ընթրիքի»` Լեոնարդո դա Վինչիի որմնանկարի 19-րդ դարի կրկնօրինակի վերականգնման համար: Ռեստավրատորը եկեղեցու հեռավոր անկյունում նույն թեմայով կտավ էր նկատել, որը ակնհայտորեն ավելի վաղ էր նկարված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները