Իրանը կարող է վերանայել իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

21:52   02 Մարտ 2021    239

Իրանը կարող է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համագործակցությունը, եթե հակաիրանական բանաձեւի նախագիծը հաստատվի:

Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լրացուցիչ արձանագրության իրականացման կասեցումը հավասարակշռող ակտ էր` Իրանի խորհրդարանի կողմից հաստատված օրենքի համաձայն, որը հիմնված էր ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածի վրա, որը կողմերից մեկին իրավունք է տալիս մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել իր պարտավորությունները, եթե մյուս կողմերը չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա: «Իրանը գործել է այս շրջանակներում»,- ասել է նա:

Նրա խոսքով` «եթե հակաիրանական բանաձեւը վավերացվի, Իրանը համապատասխան որոշումներ ու քայլեր կձեռնարկի»: «Մեր արձագանքը կարող է ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցության վերանայումը լինել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները