LG ընկերությունը շարժական էկրանով հեռուստացույց է արտոնագրել

08:24   03 Մարտ 2021    175

Հարավկորեական LG ընկերությունը շարժական OLED էկրանով հազվագյուտ հեռուստացույցի արտոնագիր է ստացել:

Կարծես թե դա բացարձակ նորույթ կդառնա հեռուստացույցների շուկայում, քանի որ նախկինում նման բան ոչ ոք չի արել, կամ նույնիսկ չի խոսել այդ մասին: Արտոնագրային հայտը ներկայացվել էր անցած աշնան սկզբին, իսկ արտոնագրային գրասենյակից պատասխանը եկել է միայն այս տարվա փետրվարի վերջին: Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ օրիգինալ հեռուստացույցը շուկայում կհայտնվի շատ շուտով, հաղորդում է Planet-today-ը:

Կորեական տեխնոլոգիական հսկան կրկին զարմացնում է մեզ: LetsGoDigital-ը հրապարակել է մի քանի հաղորդումներ՝ ցուցադրելով հեռուստատեսային նորույթը: Հեռուստացույցն ունի շարժական էկրան, որը թաքնվում է բազայում, երբ դրա կարիքը չկա: Բայց ոչ ամբողջությամբ: Բազայի հիմքում կա անցք, որի միջով էկրանի մի մասը տեսանելի է նույնիսկ փակ վիճակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա այն օգտվողների հարմարավետության համար է, ովքեր նախընտրում են հեռուստացույցով երաժշտություն լսել: Այս դեպքում էկրանի տեսանելի մասում հնարավոր կլինի տեսնել ժամանակը, եղանակը, ամսաթիվը, աուդիո համակարգի կառավարման սարքերը եւ այլ տեղեկություններ: Հեռուստացույցի նոր մոդելն այս անգամ կթողարկվի ոչ ճկուն էկրանով, որպեսզի հարավկորեական գյուտարարների երկրպագուների մեծ մասի համար գինը մատչելի լինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: LG  


Վերնագիրի այլ պիտակները