Հռոմի պապ. Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում

08:59   03 Մարտ 2021    228

Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ աղետը կլինի, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Համաշխարհային ջրհեղեղը տեղի կունենա, եթե մենք շարունակենք գնալ նույն ճանապարհով»,- Պապին մեջբերում է Corriere della Sera թերթը: Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ Նոյին առաքինության շնորհիվ հաջողվեց հաղթահարել աղետը, եւ քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խոհեմության կոչ է արել՝ նշելով, որ այն ձեռք ձեռքի տված գնում է «իրավիճակների, մարդկանց, աշխարհի եւ նրա խնդիրների հանդեպ կարեկցանքի» հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները