Բեյրութում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում

09:56   03 Մարտ 2021    241

Լիբանանի մայրաքաղաքում կրկին լարված իրավիճակ է. Բեյրութի կենտրոնական մի շարք փողոցներ փակվել են քաղաքացիների կողմից՝ ի նշան մթերքաների թանկացման դեմ բողոքի:

Ցուցարարները հրկիզվող անվադողերով ու աղբամաններով փակել են Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող ճանապարհները:

Սննդամթերքի, բենզինի, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքատեսակների թանկացումների պատճառը լիբանանյան ազգային արժույթի կտրուկ արժեզրկումն է:

Լիբանանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է, որն էլ ավելի խորացավ նախորդ տարի ամռանը Բեյրութում որոտացած հզոր պայթյունի հետևանքով: Սաադ Հարիրիի գլխավորած կառավարությունում նախարարական պորտֆելների բաշխումը, ըստ էթնիկ համամասնության, դեռևս ավարտին չի մոտեցել, որի ավարտից հետո հնարավոր կլինի Արժույթի միջազգային հիմնադրամից 11 միլիարդ դոլար վարկի տրամադրումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները