Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ թիվ է գրանցվել եվրոպական մի քանի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան (մոտ 23 հազար), Իտալիան (17 հազար), Չեխիան (ավելի քան12 հազար) և Լեհաստանը (ավելի քան 7 հազար)։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Բալկաններում հայտնվել են կորոնավիրուսի նոր ալիքի նշաններ, ինչի հետ կապված՝ անհրաժեշտ է պահպանել կարանտինային սահմանափակումները։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Twitter-ում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրադրությունը վատթարացել է, չնայած փետրվարին պանդեմիան Եվրոպայում անկում է ունեցել։
Նա հավելել է, որ Եվրոպան հիվանդացության մակարդակով դարձել է երկրորդ տարածաշրջանն աշխարհում։
ԱՀԿ տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով հիվանդացությունը 7 տոկոսի աճ է գրանցել։ Վերջին 7 օրում գրանցվել է 2 658 823 նոր դեպք։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՀԿ