ԱՄՆ-ն Իրանին կառուցողական դիվանագիտություն վարելու կոչ է արել

11:25   03 Մարտ 2021    201

Միացյալ Նահանգների վարչակազմը կոչ է անում Իրանի կառավարությանը կառուցողական դիվանագիտական ​​բանակցություններ վարել` երկու երկրների միջեւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) դրույթների կատարմանը վերադարձի ուղու որոշման համար, որը կոչված է կարգավորելու Թեհրանի միջուկային զարգացման ճգնաժամը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Երբ խոսքն Իրանի մասին է, մենք, ինչպես ես ասացի նախորդ օրը, պահպանում ենք պատրաստակամությունը վերսկսել մասնակցությունը դիվանագիտական ​​նշանակալի ջանքերին` ԳՀՀԾ-ի շրջանակներում պարտավորություններին փոխադարձ վերադարձին նպաստելու համար: Մենք նախատեսում ենք սերտ կապի մեջ լինել «հինգ գումարած մեկ» խմբի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ եւ Գերմանիա) գործընկերների հետ»,- ասել է ԱՄՆ արտգործնախարարության ներկայացուցիչը: «Մենք պատրաստ ենք հանդիպել Իրանի հետ` ԳՀՀԾ-ի կատարմանը փոխադարձ վերադարձի հիման վրա առաջընթացի ուղին ուսումնասիրելու համար», - շեշտել է Փրայսը: «Մենք նաեւ գիտենք, որ փոխադարձ վերադարձը [ԳՀՀԾ-ին] անհնար է առանց բոլոր կողմերի ներգրավման կառուցողական դիվանագիտության մեջ»,- ասել է Պետդեպի խոսնակը:

«Մեր կողմից այս կառուցողական դիվանագիտությունը մանրակրկիտ կերպով կհամակարգվի եվրոպական դաշնակիցների եւ գործընկերների հետ: Այն սկզբունքային բնույթ կկրի, կլինի սթափ, կունենա մեկ նպատակ` ապահովել, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա, ստուգելի սահմանափակումներ սահմանել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ»,- ասել է Փրայսը: Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները «սերտորեն կհամագործակցեն եվրոպական եռյակի եւ «հինգին գումարած մեկ» խմբի հետ:

Փրայսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ճկուն լինել Իրանի մասնակցությամբ բանակցությունների ձեւաչափի հարցում: Միաժամանակ նա պնդում է, որ «ԱՄՆ-ն զգալի կերպով գծել է առաջընթացի ճանապարհը երկու մակարդակներում` ռազմավարական եւ մարտավարական»: «Ռազմավարական է «հետեւելն է կատարմանը» [բանաձեւին]: Եթե ​​Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիրաժեք կատարմանը, ապա մենք պատրաստ կլինենք նույնը անել: Մենք կկատարենք ԳՀՀԾ-ի շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունները»,- պարզաբանել է դիվանագետը:

«Մարտավարական առաջարկը մեր կողմից մի քանի շաբաթ առաջ ասվածն է»,- շարունակեց Փրայսը: «Եթե ԵՄ-ն` որպես միջնորդ, հանդիպում կազմակերպի [Իրանի հետ], ապա մենք պատրաստ կլինենք մասնակցել դրան մեր եվրոպական դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին: Կրկին. մենք կարծում ենք, որ վերադարձը ԳՀՀԾ-ի կատարմանը չի կարող տեղի ունենալ առանց բոլոր կողմերի կողմից այդ մանրամասների քննարկման»,- պարզաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները